Գազատար է վնասվել
Գազատար է վնասվել
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ հողային աշխատանքներ կատարելու ժամանակ վնասվել է միջին ճնշման գազատար, ինչի պատճառով մայիսի 13-ին ժամը 18:50-ից դադարեցվել է Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի Մինսկի փողոցի թիվ 17/19, 21/23, 25/27 բազմաբնակարան շենքերի գազասպառողների գազամատակարարումը։
Վթարավերականգնողական աշխատանքների ավարտից հետո գազամատակարարումը կվերականգնվի։