Մամուլ

Գազազած շները 7 օրվա ընթացքում 2-րդ անգամ են հարձակվել երեխայի վրա․ Ապարանում անտանելի վիճակ է

Գազազած շները 7 օրվա ընթացքում 2-րդ անգամ են հարձակվել երեխայի վրա․ Ապարանում անտանելի վիճակ է

Oragir.News-ը գրում է․ «Տղաս շենքի մուտք մտնելիս է եղել, բակի 10-ը շներից 4-ը հարձակվել են նրա վրա, գցել գետնին, երեխաս հասցրել է դեմքը ձեռքերով փակել։ Մենք ապրում ենք ոստիկանության շենքից քիչ հեռու, այդ պահին ոստիկանները լսել են երեխայի բղավոցներն ու հասել օգնության։

Այդ ընթացքում մեր տունը վերանորոգող վարպետն է լուսամուտից տեսել երեխային, բահը վերցրել տանից, դուրս է եկել, որ օգնի»,-այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց Ապարանի բնակիչ Վահագն Հակոբյանը, ով նշեց, որ երեխայի վրա շների կողմից հարձակում եղել էր նաև 7 օր առաջ։

«Առաջին հարձակումից հետո տարել ենք հիվանդանոց, բժիշկները պատվաստել են, դեռ չէինք ավարտել այդ պատվաստումները, 7 օր անց երեխաս էլի հարձակման ենթարկվեց։

Աշտարակի բուժհաստատությունից զանգահարեցին, ասացին՝ քանի որ արդեն 2-րդ անգամ են կծում ու այն էլ չպատվաստված շները, երեխան պետք է 5-ից 7 հատ պատվաստում ստանա»։

Երեխայի հոր խոսքով՝ դեպքից հետո երեխայի ջերմությունը բարձրացել է, խոսքի հետ կապված խնդիրներ են առաջացել․

«Երեխան կակազում էր։ Այս պահին լավ է, վերքերը լավանում են, սակայն, շատ վախեցած է, ամեն օր տանում ենք եկեղեցի, նաև հոգեբանի ենք ուզում դիմել։ Չգիտեմ՝ հետագայում ինչ խնդիրներ կառաջանան նրա մոտ։

Կիսվել