Գագիկ Սուրենյանը մասնակցել է Աննա Հակոբյանի հետ հանդիպմանը
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը մասնակցել է Աննա Հակոբյանի՝ 2025 թվականը հայտարարենք կրթվելու տարի խորագրով հանդիպմանը։
Այս մասին տեսանյութ է հրապարակել իր էջում վարչապետի տիկին Աննա Հակոբյանը և կից գրել․
«Այսօր հերթական անգամ քննարկում էինք հետեւյալ հարցը՝ կրթվելը դարձնել հանրային-հասարակական կյանքի թիվ մեկ թրենդը։ Այսինքն՝ անձամբ կրթվել, մթնոլորտ փոխել այնպես, որ կրթվելը լինի նորաձեւ։
Շնորհակալ եմ բոլորին հրավերն ընդունելու, արդյունավետ քննարկման համար: 2025 թվականը հայտարարենք կրթվելու տարի»,-տեսանյութին կից գրել է վարչապետի տիկինը։