Շոու-բիզնեսՄամուլՏեսանյութ

Գագիկ Սուրենյան․ հանրային լինելը վատ է ազդում կյանքիս վրա

Հաղորդավար Ամալյա Հովհաննիսյանի՝ «Liferoom» հաղորդման հյուրն է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը:

Սուրենյանը խոսել է, որ հանրային լինելը վատ է ազդում կյանքի վրա և, որ երկրորդ անգամ չէր ընտրի այս ուղին։

Տեսանյութը ստորև

Գագիկ Սուրենյանի մասին

Նշենք, որ Գագիկ Սուրենյանը ծնվել է 1984թ. սեպտեմբերի 16-ին, Երևանում: Սովորել է Երևանի պետական համալսարանի աշխարհագրության ֆակուլտետի օթերևութաբանության բաժնում:

2011-18թթ դասավանդել է նույն բուհի աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի ջրաօդերևութաբանության ամբիոնում, 2017-19թթ՝ Երևանի Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի կենսաբանության, քիմիայի և աշխարհագրության ֆակուլտետում:

Աշխարհագրական գիտությունների թեկնածու է: Մինչև համալսարան ընդունվելը գործնական գիտելիքներ է ձեռք բերել Հայաստանի Հայպետհիդրոմետի շենքում, որտեղ և խնդրել է իրեն եղանակ կանխատեսել սովորեցնել, իսկ ուսման առաջին կուրսում աշխատանքի առաջարկ է ստացել Հայպետհիդրոմետից: Հեղինակել է երեք տասնյակ գիտական հոդվածներ:

Եղել է «Օֆելյա» ֆիլմի պրոդյուսերը, որը ներկայացնում է ժողովրդական երգչուհի Օֆելյա Համբարձումյանի կենսագրությունը: Հայկական մի շարք հեռուստաալիքներով երկար տարիներ ներկայացրել է եղանակի տեսություն: 2020թ-ից Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալն է:

Կիսվել