Մամուլ

«Գագիկ Ծառուկյանն իմ մանկության տարիների հերոսն է». Նորա Առուստամյան

«Գագիկ Ծառուկյանն իմ մանկության տարիների հերոսն է». Նորա Առուստամյան

Այս մասին Ազգային ժողովում Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցի քննարկման ժամանակ ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նորա Առուստամյանը, ով «Մուլտի գրուպի» տնօրեն Սեդրակ Առուստամյանի դուրստրն է:

Ձեր հետ այսօր խոսում է մարդ, ում հայրը պատանդ է շինծու քաղաքական գործերի, այդ գործերը ստեղծվել են ոմանց ականջին հաճելի լինելու համար, եւ այսօր այդ ստեղծողներն ավելի են կատարելագործել իրենց արվեստը եւ արդեն թիվ մեկ քաղաքական  ամբիոնից են մեղադրանքներ հնչեցնում մի մարդու հասցեին, ով ոչ մի առնչություն չունի այս գործերի հետ:

Խոսելով Սեդրակ Առուստամյանին առնչվող գործերին, ինչը վերջին օրերին քննարկվում եւ կապվում է Գագիկ Ծառուկյանի հետ Նորա  Առուստամյանը նշեց.

«Այսօր դուք ձեր արած քայլերով հորս հետ կապված բոլոր գործերը  բերեցիք քաղաքական ասպարեզ: Այո, «Մուլտի  Գրուպ» կոնցեռնի սեփականատերը Գագիկ Ծառուկյանն է, այն հավատարմագրային կառավարման է հանձնվել հորս` Սեդրակ Առուստամյանին:

Պարոն Ծառուկյանի եւ հորս համագործակցության երկար տարիների ընթացքում մշտապես լսել եմ պարոն Ծառուկյանի կողմից հնչեցված այս խոսքերը`ոչինչ` թող ես տուժեմ, բայց նա չտուժի, նա ընտանիք է կերակրում:

Ինձ համար հպարտություն առաջացնող երեւույթ է, որ  մանկության տարիների իմ հերոսը հետո դարձավ իմ քաղաքական  ղեկավարը  եւ այսօր ամեն գործ անելուց առաջ ականջիս հնչում են քաղաքական ղեկավարիս` մանկությանս հերոսի խոսքերը` ինչ անում ես պետք է դիմացինիդ մասին եւս մտածես»:

Կիսվել