Ազատ խոսք

Գագիկ Ծառուկյանն ասել է, որ ունի վարչապետի թեկնածու՝ մեկի փոխարեն երեքը

«Հրապարակ»-ը գրում է․ «Մեր տեղեկություններով՝ երեկ տեղի է ունեցել Գագիկ Ծառուկյանի հանդիպումը երիտասարդների հետ, որին մի քանի հարյուր մարդ է մասնակցել։ Հանդիպումը երկար է տևել՝ մոտ երեք ժամ։

Ծառուկյանը հանդիպման հենց սկզբում ասել է, որ ոչ մի ձևական հարցի չի պատասխանելու, որ ներկաներն առանց կաշկանդվելու տան իրենց հուզող բոլոր հարցերը։

Հետո սկսվել է մի քանի ժամանոց քննարկում, որտեղ տրվել են բավականին սուր հարցեր՝ երկրում առկա սոցիալական խնդիրների, ՀՀ արտաքին քաղաքականության, առաջիկա խորհրդարանական ընտրությունների, երկրում տիրող մթնոլորտի, անարդարության և այլ թեմաների շուրջ։

Մասնակիցներից մեկն ասաց, որ նույնիսկ Ծառուկյանի թիմակիցներն են անակնկալի եկել նրա պատասխանների ոճից ու բովանդակությունից։ Օրինակ, նա հայտարարել է, որ ինքն ունի վարչապետի թեկնածու, նույնիսկ մեկի փոխարեն՝ երեք, որոնք՝ հաջողության դեպքում ի վիճակի են երկիրը տանել ճիշտ ուղղությամբ»։