Մամուլ

Գագիկ Ծառուկյանի եւ Հովիկ Աբրահամյանի ընտանիքներում կորոնավիրուսի դեպքե՞ր կան

Գագիկ Ծառուկյանի եւ Հովիկ Աբրահամյանի ընտանիքներում կորոնավիրուսի դեպքե՞ր կան

ArmDaily.am-ին տեղեկություններ էին հասել, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ընտանիքում կորոնավիրուսի դեպք է արձանագրվել։

Փորձեցինք տեղեկությունները ճշտել ԲՀԿ-ական պատգամավորներից, ովքեր Վահե ԷՆֆիաջյանի մոտ կորոնավիրուսի հաստատումից հետո, մեկուսացել էին, սակայն թե պատգամավորները, թե Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանը ոչնչից տեղյակ չէին։

«Չունեմ տեղեկություն»,-ասաց Իվետա Տոնոյանը։ Կապ հաստատեցինք Ծառուկյանի մոր՝ Ռոզա Ծառուկյանի հետ, սակայն զրույցի կեսից նա անջատեց հեռախոսը եւ այլեւս չպատասխանեց մեր զանգերին։

Մեզ տեղեկություններ էին հասել նաեւ, որ կորոնավիրուսի դեպքեր կան նաեւ նախկին վարչապետ, Ծառուկյանի խնամի՝ Հովիկ Աբրահամյանի ընտանիքում։

Կիսվել