Մամուլ

Գագիկ Ծառուկյանի դուստրը և նրա ամուսինը հրավիրվել են դատախազություն

Գագիկ Ծառուկյանի դուստրը և նրա ամուսինը հրավիրվել են դատախազություն

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի ավագ դուստրը՝ Ռոզա Ծառուկյանը, և նրա ամուսինը՝ Կոտայքի նախկին մարզպետ, Աբովյանի նախկին քաղաքապետ Կարապետ Գուլոյանը, հրավիրվել են ՀՀ գլխավոր դատախազություն՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարչություն։ 

Տեղեկությունը Bavnews.am-ին հաստատեցին ՀՀ դատախազությունից:

karapet guloyan

Ռոզա Ծառուկյանը և Կարապետ Գուլոյանը հրավիրվել են դատախազություն՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթի շրջանակներում՝ ծանոթանալու գործի նյութերին, ներկայացնելու դիրքորոշում, ինչպես նաև հայտարարագիր:

Ծառուկյանի դստերն ու փեսային դատախազություն ներկայանալու, գործի նյութերին ծանոթանալու, դիրքորոշում ու հայտարարագիր ներկայացնելու համար օրենքով տրված է 1 ամիս ժամանակ` մինչև հոկտեմբերի 14-ը։

Կիսվել