ՄամուլՏեսանյութՔաղաքականություն

Գագիկ Ծառուկյանի գրառումը ոչ թե Նիկոլ Փաշինյանի, այլ Գևորգ Պետրոսյանի մասին է. Ալեն Սիմոնյան (Տեսանյութ)

Գագիկ Ծառուկյանի գրառումը ոչ թե Նիկոլ Փաշինյանի, այլ Գևորգ Պետրոսյանի մասին է. Ալեն Սիմոնյան (Տեսանյութ)

Ես վստահ եմ, որ Գագիկ Ծառուկյանի ֆեյսբուքյան էջում հայտնված գրառումը վերաբերում է Գևորգ Պետրոսյանին: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը:

«Մամուլում եւ այլ տեղերում տեղեկություններ են պտտվում, որ նա առողջական խնդիրներ է ունեցել մշտապես: Նաեւ երբ նախարար է եղել, դա պատճառ է հանդիսացել, որ ինքը լքել է  նախարարի պաշտոնը ընդամենը մի քանի ամիս լինելով սոցապնախարար: Կարծում եմ, որ այդ որոշումը կայացրել է Գագիկ Ծառուկյանը:

Հիմա Գագիկ Ծառուկյանի բուռն քաղաքական գործունեության վերելքի շրջանում նա փորձում է վեր հանել նման հարցեր, որպեսզի քաղաքական գործունեության իմիտացիա ձեւավորի»,-ասաց Ալեն Սիմոնյանը:

Տեսանյութը ստորև

Կիսվել