Մամուլ

Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ ձևավորվել է մարտունակ ջոկատ. այն կմիանա բանակին

Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ ձևավորվել է մարտունակ ջոկատ. այն կմիանա բանակին

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխպնախագահ Վահե Էնֆիաջյանը:

«Գագիկ Ծառուկյանի կոչով և գլխավորությամբ ձևավորվել է մարտունակ ջոկատ մարտական բարձր պատրաստվածությամբ, որտեղ ներգրաված են նաև հմուտ և հատուկ պատրաստվածություն անցած զինվորականներ, տեխնիկապես կազմակերպված ու զինված և իհարկե արիական և մարտական բարձր ոգով։

Վահե Էնֆիաջյան

Մեր ջոկատը կմիանա հայոց բանակին, որտեղ անհրաժեշտ է՝ ունենալով իր ներդրումը հաղթանակի կերտման գործում։

Այսօր հայրենիքն ունի յուրաքանչյուրիս գործելու կարիքը։ Հայաստանի, Արցախի և Սփյուռքի ուժերի մեկտեղմամբ է միայն հնարավոր հաղթել»։

Կիսվել