Մամուլ

Գագիկ Ծառուկյանը 45 մլն դրամ փոխանցել է կորոնավիրուսով հիվանդ մարդկանց բուժման համար

Գագիկ Ծառուկյանը 45 մլն դրամ փոխանցել է կորոնավիրուսով հիվանդ մարդկանց բուժման համար

Այսօր ԱԺ-ում լրագրողների հարցին, թե պատրաստվում է արդյոք դրամական օգնություն ցուցաբերել կորոնավիրուսի դեմ պայքարի համար, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը պատասխանեց՝ իհարկե, ոնց կարող ա Ծառուկյանը բան չպատրաստի։

«Քանի որ կորոնավիրուսով վարակվածների մեծ մասը «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում են գտնվում, 35 մլն միայն հիվանդների համար եմ փոխանցել, տնօրենի հետ էլ ենք պայմանավորվել։

10 մլն էլ, որպես պարգևատրում, այդ հիվանդանոցի բոլոր բուժաշխատողների համար, որ նրանք գիշեր-ցերեկ աշխատում են։ Քանի որ Գյումրիում էլ 20 հիվանդ կա, այնտեղ էլ 10 մլն փոխանցել եմ հիվանդներին, 5 մլն էլ՝ բուժաշխատողներին»,- ասաց Ծառուկյանը։

Կիսվել