Գագիկ Ծառուկյանը հանդիպել է Լևոն Տեր-Պետրոսյանին
Գագիկ Ծառուկյանը հանդիպել է Լևոն Տեր-Պետրոսյանին
Գագիկ Ծառուկյանն այսօր հանդիպել է ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին: Այս մասին տեղեկացնում է առաջին նախագահի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը:
Գագիկ Ծառուկյանը Լեւոն Տեր-Պետրոսյանին շնորհավորել է Անկախության հռչակագրի ընդունման 33-ամյակի առթիվ, կարեւորելով նրա դերակատարումը 3-րդ հանրապետության կայացման գործում:
Շուրջ մեկ ժամ տեւած ջերմ առանձնազրույցի ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են շրջափակման մեջ գտնվող Արցախում տիրող իրավիճակին, Հայաստանի ներկայիս խնդիրներին եւ դրանց լուծման ուղիներին:
Կողմերը երկուստեք կարեւորել են երկրում առկա խնդիրների կարգավորման համար անհրաժեշտ համազգային համերաշխության ու միասնականության գործոնը:
Հանդիպումը տեղի է ունեցել ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի տանը: