Գագիկ Խաչատրյանի եղբորորդին գրավի դիմաց ազատ արձակվեց
Գագիկ Խաչատրյանի եղբորորդին գրավի դիմաց ազատ արձակվեց
ՊԵԿ Ներքին անվտանգության վարչության նախկին պետ Կարեն Խաչատրյանը գրավի դիմաց ազատ արձակվեց։
Այս մասին Bavnews.am-ին հայտնեցին Խաչատրյանների փաստաբանական խումբը։
Երեկ ուշ երեկոյան Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է Խաչատրյանների փաստաբանական խմբի միջնորդությունը՝ գրավը թույլատրելի համարելու և ողջամիտ գրավաչափ սահմանելու համար։
«Ուզում եմ արձանագրել, որ սա կարևոր, բայց և ուշացած որոշում էր դատարանի կողմից։ Չկային Կարեն Խաչատրյանին կալանքի տակ պահելու հիմքեր։
Նա արդեն տևական ժամանակ է՝ շուրջ 5 ամիս, ինչ գտնվում է կալանքի տակ և առաջին իսկ օրվանից սկսած մենք հիմնավորում էինք, որ Կարեն Խաչատրյանին արգելանքի տակ պահելու անհրաժեշտություն չկա։
Այս անգամ դատարանն իր բարձունքի վրա էր և օրինական որոշում կայացրեց»,- դատարանի դիմաց տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում նշել է փաստաբան Ամրամ Մակինյանը։
Նշենք, որ Կարեն Խաչատրյանի կալանքի ժամկետը 2 ամսով երկարաձգվել է։ Իսկ գումարի չափը սահմանվել է 20 մլն ՀՀ դրամ։ Փաստաբան Ամրամ Մակինյանը դեռ ամիսներ առաջ ընդգծում էր, որ Կարեն Խաչատրյանի գործով կարևոր հանգամանքը նրա ազգանունն է։