Աշխարհ

Բրիտանուհին մետաղորսիչով պատմական արժեք ունեցող ոսկյա մատանի է գտել

Բրիտանուհին մետաղորսիչով պատմական արժեք ունեցող ոսկյա մատանի է գտել

Անգլիական Բլեքփուլ քաղաքում տարրական դպրոցի ուսուցչուհի Միշել Վալը մետաղորսիչով պատմական արժեք ներկայացնող ոսկյա մատանի է գտել։ Այն կվաճառվի 10 հազար ֆունտ ստեռլինգով։

Այս մասին հայտնում է East Anglian Daily Times-ը։ Սա Միշել Վալի կողմից մետաղորսիչով թանկարժեք իր գտնելու երկրորդ դեպքն է։

Նշենք, որ 53-ամյա տարրական դպրոցի ուսուցչուհին գանձորսությամբ է զբաղվում նաեւ, որպես հոբբի, եւ այս անգամ որոշել էր մետաղորսիչով ուսումնասիրել Լոխ-Լոմոնդ լճի մերձափնյա տարածքները։

Մի քանի դռան փականներ հայտնաբերելուց հետո ի վերջո բախտը ժպտացել է նրան երկրորդ անգամ եւ հողի տակից հանել է ազնվականական զինանշան ունեցող մատանի։

Ըստ մասնագետների, մատանին պատրաստվել է 1640-80-ական թթ եւ պատկանել է Սուֆոլկի կոմսության արիստոկրատական ընտանիքների մեկին։

The Blackpool Gazette-ը գրում է, որ 2017 թվականին նա եւս մեկ թանկարժեք իր էր գտել՝ եզակի դրամ, որը վաճառվել էր 40,8 հազար ֆունտ ստեռլինգով։

Կիսվել