Բրիտանիայում Եղիսաբեթ թագուհու թաղման փորձեր են անցկացվել
Բրիտանիայում Եղիսաբեթ թագուհու թաղման փորձեր են անցկացվել
Նման արարողակարգը վաղուց է ընդունված, սակայն քաղաքական գործիչներն առաջին անգամ են մասնակցել այդպիսի փորձերին։
Մեծ Բրիտանիայում նախարարները իրենց հնարավոր գործողություններն են փորձարկել, եթե մահանա Եղիսաբեթ 2-րդ թագուհին։ Նման փորձ առաջին անգամ է անցկացվել, հատկապես այն ժամանակ, երբ թագուհին վատ ինքնազգացողության պատճառով չեղարկել էր այցը Սբ. Պողոս եկեղեցի։
Փորձի ծածկագրային անվանումն էր «Պալատական աղավնի»։ Վարչապետ Թերեզա Մեյը և նախարարները քննարկել են գործողությունների հնարավոր հաջորդականությունը՝ նախատեսված միապետուհու մահվան առաջին օրվա համար։ Առաջին անգամ քաղաքացիական ծառայողները և քաղաքական գործիչները համատեղ քննարկել են գործողությունների ծրագիրը։ Նախարարներից մեկի խոսքով՝ դրանք ավելի ակտիվացել են՝ կապված թագուհու տարիքի հետ։
Քաղաքական գործիչները փորձարկել են ազգային սգո 10-օրյա նախապատրաստություն։ Մասնավորապես, մշակվել են թագուհու մահվան հաջորդ օրվա արարողությունները, ինչպես նաև պաշտոնյաները որոշել են, թե հատկապես երբ է վարչապետը դիմելու ժողովրդին և հայտարարելու կատարվածի մասին։ Նշենք, որ անցյալ ամիս Եղիսաբեթ 2-րդը ենթարկվել էր աչքի վիրահատության։