Աշխարհ

Բրիտանացի դպրոցականը հայր է դարձել 13 տարեկան հասակում

Մանչեսթերից մի դպրոցական՝ 13-ամյա տղան շատ երջանիկ էր՝ իմանալով, որ իր 16-ամյա ընկերուհին հղի է։ Տղայի մայրը նույնպես շատ երջանիկ էր չսպասված երեխայի համար՝ ասելով, որ իր որդին ավելի շատ է պատրաստ հայր լինել իր երիտասարդ տարիքում, քան շատ 25-ամյա տղաներ։

Այսպիսով՝ Մաքս Պատենը դարձավ Միացիալ Թագավորության ամենաերիտասարդ հայրը։

Մաքսը ընկերուհու հետ հարաբերություններ են ունեցել ալկոհոլի ազդեցության տակ։ Սակայն Մաքսը, երջանիկ չէր հայր դառնալու մտքից և խիստ հուսահատվել էր։ 13-ամյա երիտասարդի համար սա հատկապես ծանր էր, քանի որ լուրի տարածվելուց հետո նրան բոլորը սկսել էին դրսում ճանաչել։

Սակայն պարզվում է՝ դեռահաս տարիքում ծնող դառնալու դեպքերն այնքան էլ հազվադեպ չեն ոչ միայն Միացյալ Թագավորությունում, այլև ողջ աշխարհում։ Այլասկայի նահանգապետ Սարա Պալինի 17-ամյա դուստրը նույնպես մայրացել է։

Միացյալ Թագավորության ամենաերիտասարդ տատն ու պապը 29-ամյա Շեմ Դեվիսն ու 30-ամյա Քելլի Ջոնն են։ Նրանց դուստր Թիան 15-ամյա հասակում երեխա է լույս աշխարհ բերում՝ իր ծնողներին արժանացնելով ամենաերիտասարդ տատի և պապի տիտղոսին։

Կիսվել