Բրիտանացին նշանադրվել է դստեր նախկին սիրեցյալի հետ
Բրիտանացին նշանադրվել է դստեր նախկին սիրեցյալի հետ
Բրիտանացի միլիոնատեր Բարի Դրյուիտ-Բառլոուն, որը երկրի առաջին համասեռամոլներից էր, որ հայրության իրավունք ստացավ փոխնակ մոր օգնությամբ, ամուսնության առաջարկություն է արել իր դստեր նախկին սիրեցյալին, գրում է The Daily Mail-ը:
Անցած տարի տղամարդը բաժանվել է իր ամուսնուց՝ Տոնի Դրյուիտ-Բառլոուից, որի հետ ամուսնության ընթացքում հինգ երեխաներ են հայտնվել, որոնցից ավագները երկվորյակ քույր և եղբայր Շաֆրանը և Ասպենն են: 50-ամյա Բարին սկսել է հանդիպել 25-ամյա ասիստենտ բիսեքսուալ Սքոթ Խաթչիսոնի հետ, որը նախկինում մի քանի ամիս հանդիպել է 20-ամյա Շաֆրանի հետ:
Միլիոնատերը սոցցանցերում կիսվել է ռոմանտիկ միջավայրի կադրերով, որտեղ էլ զույգը նշանվել է: Նշանադրությունը տեղի է ունեցել դստեր և երիտասարդ ընտրյալի հետ համատեղ արձակուրդի ժամանակ: Ընդ որում, Շաֆրանը շեշտել է, որ դեմ չէ հոր և իր նախկին սիրեցյալի հարաբերություններին: «Կարևորը նրանք երջանիկ են միասին»,- ասել է Շաֆրանը:
Պարբերականը շեշտում է, որ Բարի Դրյուիտ-Բառլոուն և Սքոթ Խաթչիսոնը շուտով երեխա են ունենալու փոխնակ մոր օգնությամբ: Կնքահայրը լինելու է Տոնի Դրյուիտ-Բառլոուն:
Դրյուիտ-Բառլոու զույգը միլիոններ է վաստակել փոխնակ մայրության բիզնեսով: Նրանք կարողացել են վաստակել մոտ 40 միլիոն ֆունտ ստեռլինգ: