Բրազիլիայում դարպասապահը կյանքից հեռացել է խաղի ժամանակ
Բրազիլական ֆուտզալի հանրությունը ցնցված էր «Սինմոտո» ակումբի դարպասապահ Անտոնիո Էդսոնի մահից։ 38-ամյա մարզիկը գիտակցությունը կորցրել էր հենց խաղադաշտում Աուգուստո Կորեա քաղաքում անցկացվող մրցաշարի ժամանակ։
Միջադեպը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Էդսոնը կրծքով կասեցրել էր 11 մետրանոց հարվածը։ Դարպասապահը հասցրել էր մի քանի քայլ անել՝ թիմակիցների հետ նշել այն, սակայն կորցրել է գիտակցությունը։
Նրան շտապ տեղափոխել են հիվանդանոց, բայց բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը։
Դեպքից հետո մրցաշարի մնացած խաղերը չեղարկվել են։