Բրազիլիայի առաջին տիկինը հավանաբար ևս վարակված է եղել, երբ գրկում էր Աննա Հակոբյանին․ Իրինա Դանիելյան
Բրազիլիայի առաջին տիկինը հավանաբար ևս վարակված է եղել, երբ գրկում էր Աննա Հակոբյանին․ Իրինա Դանիելյան
Ֆեյսբուքյան օգտատեր Իրինա Դանիելյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է
«Նիկոլ Փաշինյանը խնդիր է տեսնում Էջմիածնի հայտնի նշանադրության հետ կապված, խնդիր է դրել պարզեն մասնակիցների եւ նրանց շփման ամբողջական շրջանակը, իսկ խնդիր չի դրել պարզել տիկին Աննայի հետ շփվողների ամբողջական շրջանակը։
Տիկին Աննան երեք օր է ինչ եկել է Բրազիլիայից, տեսել ենք նկարները թե ոնց էր ողջագուրվում Բրազիլիայի առաջին տիկնոջ հետ, երեկ էլ հայտարարվեց, որ Բրազիլիայի նախագահը մեկուսացվել է՝ կորոնավիրուսով վարակված է, իսկ նրա ընտանիքը խիստ ռիսկային գոտում է գտնվում եւ, հավանաբար, Բրազիլիայի առաջին տիկինը նույնպես վարակակիր է։
Շատ հավանական է Նիկոլ Փաշինյանն էլ է հավանական վարակված, ով է պատասխան տալու դրա համար, երեկ տեսանք թե ինչպես էր տիկին Աննան եւ Փաշինյանը Արենիում երեխաներին գրկում պաչում։
Հիմա ի՞նչ եք ակնկալում հասարակ քաղաքացիներից, եթե ՀՀ վարչապետի կինն անգամ խախտում է անվտանգության կանոնները եւ մինչև հիմա մեկսուսացված չէ։
Հ.Գ. ՀՀ առողջապահության նախարարություն, ինչու՞ չեք զբաղվում տիկին Աննայի մեկուսացմամբ։
Պահանջում եմ, բոլոր հավանական վարակակիրներին մեկուսացնել, ոչ ոք վերին արտի ցորենը չի»։