Աշխարհ

Բուլղարիան բացում է սահմանները

Բուլղարիան բացում է սահմանները

Այս մասին հայտնում է տեղական «Днес» կայքը, վկայակոչելով Բուլղարիայի Առողջապահության նախարար Կիրիլ Անանիեւի հրապարակած որոշումը։

Բուլղարիան բացել է իր սահմանները ԵՄ և Շենգենյան գոտու բոլոր քաղաքացիների համար։ Որոշումը կայացվել է մայիսի 22-ին։ Նշենք, որ մարտի կեսերին, կորոնավիրուսային ինֆեկցիայի տարածմամբ պայմանավորված՝ բուլղարական իշխանությունները փակեցին իրենց ազգային սահմանները։

Երկիր մուտք գործող Բուլղարիայի քաղաքացիները կամ արտասահմանյան դիվանագետները սահմանը հատելուց հետո 14-օրյա կարանտինի տակ էին մտցվում։

Այժմ սակայն, կարանտինը պահպանվում է, սակայն սահմանները բացվում են եվրոպական ցանկացած երկրի քաղաքացու համար։ Ավելին, եթե այցելուն Բուլղարիայում գտնվելու է ոչ ավել քան յոթ օր, կարանտին պահելու անհրաժեշտություն չի ունենա։ Սա նշանակում է, որ Բուլղարիան վերականգնում է միջազգային տուրիզմը։

Բուլղարիայում մայիսի 23-ի դրությամբ գրանվել է 2408 կորոնավիրուսային դեպք, գրանցվել է 126 մահ։

Կիսվել