Մամուլ

Բուժքույրներն ու վարորդը տեղափոխվել են հիվանդանոց

Shamshyan.com-ը գրում է․ Երեկ փետրվարի 17-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։50-ի սահմաններում Կոմիտասի պողոտա – Վաղարշյան փողոցի խաչմերուկում բախվել են  «Tesla» և «Ford» մակնիշի շտապօգնության ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով  շտապօգնության ավտոմեքենան կողաշրջվել է, 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են  հիվանդանոց։

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը և ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 13-րդ հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարներն ու ՓԾ հատուկ նշանակության փրկարարական ջոկատի փրկարարները։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների և վիրավորների ինքնությունը։

Գ․ Շամշյանի տեղեկություններով վիրավորները շտապօգնության բուժքույրերն են ու վարորդը, շտապօգնության ավտոմեքենան հաշվառված է «ԲԵՍՏ ԼԱՅՖ» բժշկական կենտրոնի հաշվեկշռում։

Կիսվել