Բուժքույրերն ու մաքրուհիները պետք է բավարար չափով վարձատրվեն․ Ավանեսյան
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այսօր՝ փետրվարի 11-ին հրավիրված ասուլիսում նշեց, որ բժշկական ծառայության ոլորտում որևէ մեկի աշխատանքը չպետք է ստորադասել մյուսի աշխատանքից, քանի որ բժշկական ծառայությունը տրամադրվում է հավաքական աշխատանքի շնորհիվ:
Ավանեսյանի խոսքով՝ բուժքույրներն ու մաքրուհիները նույնպես պետք է բավարար չափով վարձատրվեն:
Նախարարը նշեց, որ 2018 թվականից մինչև այսօր բուժաշխատողների աշխատավարձերը շարունակաբար աճել են ու շարունակում են աճել:
Նշենք, որ բուժքույրերն ու մաքրուհիներն ավանդաբար շատ ցածր են վարձատրվում բուժհիմնարկներում։



