Մամուլ

Բուժքույրերի միջազգային օրն է․ Ամենօրյա նվիրում ու ջանքեր

Սիրելի՛ բուժքույրեր, շնորհավորում ենք ձեզ Բուժքույրերի միջազգային օրվա առթիվ։

Բուժքրոջ մասնագիտությունն առաքելություն է, կոչում, որոնք դուք կրում և իրականացնում եք մեծագույն պատասխանատվությամբ: Ամենօրյա ձեր նվիրումն ու ջանքերը գնահատելով, բոլորիդ մաղթում ենք ամուր առողջություն, խաղաղություն` շարունակելու մեծ պատասխանատվությամբ լի առաքելությունը:

Բուժքույրերի միջազգային օր

Աշխարհի մի շարք երկրներում մայիսի 12-ը նշում են որպես Բուժքույրերի օր։ Պատահական չէ, որ մասնագիտական տոնը նշում են հենց այս օրը։ Մայիսի 12-ը հայտնի բուժքույր Ֆլորենս Նայթինգեյլի ծննդյան օրն է։

բուժքույր

Չի կարելի թերագնահատել այն կարևոր դերը, որը նրանք կատարում են արտակարգ իրավիճակների ժամանակ:

Ճգնաժամային իրավիճակներում գտնվող շատ մարդկանց համար բուժքույրից բժշկական օգնություն ստանալը կարող է  կյանքի և մահվան խնդիր լինել: Հիվանդների պատմությունները բուժքույրական խնամքի մասին թույլ են տալիս պատկերացում և հեռանկար կազմել, որը կարող է կրթել և տեղեկացնել՝ նպաստելով քույրական գործի քաղաքականության և վերապատրաստման գործընթացի զարգացմանը:

Կիսվել