Մամուլ

Բուժքույրերը 1,5 միլիոն դոլար են աշխատել՝ տրամադրելով պատվաստումների կեղծ վկայականներ

Բուժքույրերը 1,5 միլիոն դոլար են աշխատել՝ տրամադրելով պատվաստումների կեղծ վկայականներ

Նյու Յորքում ոստիկանությունը բերման է ենթարկել երկու բուժքրոջ։ Նրանք կասկածվում են պացիենտներին կորոնավիրուսի պատվաստման կեղծ վկայականներ վաճառելու մեջ։

Ըստ ABC-ի՝ կանայք իրենց ծառայություններն են մատուցել մեկ մեծահասակի համար 220 դոլարով և մեկ երեխայի համար՝ 85 դոլարով:Նրանք դեղը լցրել են լվացարանը, դուրս գրել այն և պատվաստման կեղծ վկայական տվել քաղաքացիներին, իսկ տվյալները մուտքագրել ընդհանուր բազա։

patvastman

Հաղորդվում է, որ խուզարկության ժամանակ հայտնաբերվել է 900 հազար դոլար կանխիկ գումար: Ոստիկանությունը նաև արձանագրություններ է գտել, որոնք հաստատում են, որ կանայք վաստակել են 1,5 միլիոն դոլար։ Նրանք սերտիֆիկատների վաճառքով են զբաղվել 2021 թվականի նոյեմբերից մինչև 2022 թվականի հունվար։

Կանանց բացահայտել է գաղտնի հետախույզը, ով իր համար վկայական է պատվիրել և ստացել առանց պատվաստման։

Կիսվել