Մամուլ

Բորիս Ավագյանի շահերը ներկայացնող փաստաբանը նշել է, որ չի հավատում նրա ինքնասպանության վարկածին

Բորիս Ավագյանի շահերը ներկայացնող փաստաբան Նատալյա Չեռնիկովան RT-ին հայտնել է, որ չի հավատում Ավագյանի ինքնասպանության վարկածին:

Նա հայտարարել է, թե այդ մասին դատողություն է անում՝ դատելով նրա բնավորությունից: 

«Նա շատ լավ գիտի, թե ինչ է ինքնասպանությունը։ Նա բավականին խելացի մարդ է, հետևանքները հաշվի է առնում իրադարձությունից այն կողմ։ Ես չեմ կարծում, որ նա ինչ-որ կերպ չի մտածել այդ մասին»,-փաստաբանի խոսքը մեջբերում է RT-ն։ 

Հիշեցնենք՝ Արցախի Հանրապետության նախագահի հատուկ հանձնարարությունների գծով նախկին ներկայացուցիչ Բորիս Ավագյանը հետախուզվում էր Երևանում սահմանի անօրինական հատման և փողերի լվացման համար։ Երեկ նա կապ է հաստատել  լրատվամիջոցների հետ ու տեղեկացրել, որ գտնվում է Սանկտ Պետերբուրգի ՀՀ հյուպատոսարանում։ Քանի որ Հայաստանը հետախուզում է հայտարարել իր նկատմամբ նա կամավոր ցանկացել է, որ իրեն արտահանձնեն Հայաստանին։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Բորիս Ավագյանին մահացած են գտել Սանկտ Պետերբուրգի Հայաստանի Հանրապետության հյուպատոսարանում։