Մամուլ

Բողոքի ակցիա Ռոբերտ Քոչարյանի դեմ. բիզնես կենտրոնը կշրջափակվի

Ինչպես հայտնի է՝ այսօր ժամը 12:00-ին, «Էրեբունի պլազա» բիզնես կենտրոնում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մամուլի ասուլիսն է: Երեկ Վերաքննիչ դատարանը փոխեց նրա խափանման միջոցը և վերջինս ազատ արձակվեց և պատրաստվում է այսօր մամուլի ասուլիսի միջոցով պատասխանել հարցերին:

Ընդգծենք, որ սոցիալական ցանցերում արդեն տարբեր խմբեր են առկա, որոնք կոչն են անում այսօր հավաքվել և բողոքի ակցիա անցկացնել բիզնես կենտրոնի դիմաց, շրջափակել մուտքերը: Վերջնական որոշումն արդեն առկա է և Քոչարյանի ազատ արձակման հետ չհամաձայնողները 11:30-ից հավաքվել են բիզնես կենտրոնի դիմաց:

Կիսվել