Բոլոր սրտացավ, գիտակից համախոհներով հանդիպում ենք 15։00-ին․ Շուշան Պետրոսյան․ «Հրապարակ»
Բոլոր սրտացավ, գիտակից համախոհներով հանդիպում ենք 15։00-ին․ Շուշան Պետրոսյան
Hraparak.am-ի հարցերին պատասխանում է ՀՀ վաստակավոր արտիստ, երգչուհի, նախկին պատգամավոր Շուշան Պետրոսյանը:
-Ժամեր անց տեղի կունենա «Դիմադրություն» շարժման հանրահավաքը: Մասնակցելո՞ւ ես հանրահավաքին:
-Միանշանակ մասնակցելու եմ։
-Քո բնութագրմամբ՝ ի՞նչ հանրահավաք է այն….
-Ես շատ լավ հիշողություն ունեմ ու անմոռանալի է Մոնթե Մելքոնյանին նմանակող կերպարի մեջ, Հայաստանի Հանրապետության վարչապետի դերակատարը ու առավել անմոռանալի է Արցախում՝ հրապարակի կենտրոնում միկրոֆոնից արտաբերած նրա, մեր մյուս հերոսի՝ Լեոնիդ Ազգալդյանի միտքը, որ «Արցախը Հայաստան է ու վերջ», անշուշտ ասվածը յուրացված էր, հնչում էր սոպրանիստի ձայնով ու տհաճ էր, բայց միտքը կատարելություն է, քանզի հենց ճշմարտությունն է, որ կա։
Հանրահավաքին պիտի ներկա լինեմ բոլոր այն հայրենակիցներիս հետ, որ «պաշտպանում են» ՀՀ վայ-վարչապետի արտաբերած միտքը, ինքը ճիշտ է, Արցախը Հայաստան է ու վերջ, ուրեմն չի կարող լինել Ադրբեջանի կազմում ու այդ գաղափարի շուրջ, միախմբված, բոլոր սրտացավ, գիտակից համախոհներով հանդիպում ենք 15:00 Ֆրանսիայի հրապարակում։
-Նախորդ կիրակի Արցախում բավականին մեծ հանրահավաք տեղի ունեցավ: Երևանում կարո՞ղ ենք նման պատկեր ակնկալել….
-Համացանցով հետևում էի ու անչափ երջանիկ էի, որ արցախահային ոչինչ չի կարող կոտրել։ Հայրենիքը Հայաստանն է, ծննդավայրը Արցախը ու արժանապատվությունն էլ դասական լեռնահայաստանցուն բնորոշ գերագույն արժեք։
Բնական է, որ պատկերը հույս էր ներշնչում: Վերածննդի հրապարակը վերածվել էր մարտադաշտի, ուր հրետանին, հետևակը կրակում էին «նույն ուղությամբ»։
Երևանում պետք է նույնը լինի, պետք է ավելի՛ն լինի։ Աստված առաջ։
Արցախն իմ սերն է, արցախցին քույրս, որդիս, ընտանիքս։ Արցախը հայրենիքիս ողնաշարն է ու պիտի ամուր պահենք, որ լինենք։