Ազատ խոսք

Բոլորի համար էլ պարզ է, որ երկիրը քանդել են նախորդ իշխանությունները․ Դավիթ Սանասարյան

Դավիթ Սանասարյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Քոչարյանասերժական միահյուսված ռեժիմների փլատակներից «ողջ» մնացածներն ու նրանց գիրկն անձնվիրաբար նետվածները, իրենց սպասարկող մեդիառեսուրսով ու ֆեյսբուքյան ֆեյքերի բանակներով հանդերձ մի բան են ուզում անել. ստեղծել համատարած դժգոհության ֆոն, որը կվերածվի քաոսի, որից հետո կփորձեն տեղի ու ժամանակի համադրության կետ որսալ ու հարձակվել։

Ինչ չանել. սրանից խուսափելու համար առաջարկում եմ չմտնել վերոնշյալ քարոզչամեքենաների կողմից «հրահրվող» դիսկուրսների մեջ։ Օրինակ՝ սրիկաների կողմից տարածվում է Արցախի հողերը հանձնելու թեման( ի դեպ, հող հանձնելու բանակցությունները տանում էին նախորդ իշխանությունները)։ Սորոսի թեման. թե իբր սորոսականները քանդում են երկիրը. բոլորի համար էլ պարզ է, որ երկիրը քանդել են նախորդ իշխանությունները, գողացել են երկրի հարստությունը և այլն։ ու էլի էս կարգի թեմաներ։

Ինչ անել. ժողովրդի կողմից ԸՆՏՐՎԱԾ իշխանությունները պետք է օր առաջ իրականացնեն խոստացված անցումային արդարադատությունը, ընդունեն բիզնես դաշտը առողջացնող հարկային օրենսգիրքը, և որ պակաս կարևոր չէ, գրեթե ամենօրյա ռեժիմով շփվեն ժողովրդի հետ և ներկայացնեն իրականացվող փոփոխությունները։

Հ.Գ. Էսքանը հասկանալով՝ իմ վերաբերյալ իրականացվող ապօրինի քրեական հետապնդմանը չեմ անդրադառնում, ժամանակը կգա, դրանից կխոսեմ հանգամանալից։

Սիրում եմ բոլորիդ»։

Կիսվել