Բոլորիս էլ հայտնի է, որ իրավիճակը լարված է. Սյունիքի մարզպետ
Բոլորիս էլ հայտնի է, որ իրավիճակը լարված է. Սյունիքի մարզպետ
Իրավիճակը լարված է, ունենք լարվածություն, առաջնագծի երկայնքով լարվածությունը պահպանվում է, մարզն ապրում է բնականոն կյանքով` բացառությամբ Ներքին Հանդի:
Այս մասին այսօր` դեկտեմբերի 25-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը:
«Մարզն ապրում է բնականոն կյանքով, իսկ այնպես բոլորիս էլ հայտնի է, որ իրավիճակը լարված է: Ներքին Հանդում, բոլորիս է հայտնի է, որ կա ադրբեջանական կողմի ներխուժում եւ ադրբեջանցիները պետք է իրենց զորքը հետ քաշեն տարածքից: Կոնկրետ թվեր կդժվարանամ նշել, բաց մարդկանց կյանքի վրա ազդել է այդ տարածքում»,-ասաց նա:
Անդրադառնալով Սյունիքում գտնվող ացախցիներին` մարզպետը նշեց, որ չկա գեթ մեկ արցախցի ում կեցության եւ այլ հարցերը լուծված չեն:
Մարզպետը նշեց, որ այս պահին էլ շուրջ 25 միլիոն դրամի ծրագիր են իրականացնում Ներքին Հանդում մարդկանց վնասները փոխհատուցելու համար:
Մանրամասները` տեսանյութում