«Բոլորդ պատասխան եք տալու, սկսած Նիկոլից, չկասկածեք»․ Էդուարդ Շարմազանով
«Բոլորդ պատասխան եք տալու»։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
«Նիկոլի վկաները իրար հերթ չտալով՝ դատապարտման շքերթ են նախաձեռնել՝ ընդդեմ Նարեկ Մութաֆյանի, թե տեսեք՝ ինչպիսի անհարգալից վերաբերմունք է ցուցաբերել բարձր դատարանի նկատմամբ:
Մինչդեռ երիտասարդը ընդամենը փորձել է դատավորից ճշտել՝ արդյո՞ք համաձայն է վերջինս վարչապետի՝ ՀՀ դատավորներին հասցեագրված «վնգստացող» որակման հետ:
Առնվազն զավեշտալի է, երբ դեռ երեկ «հորթի հրճվանքով» դատարաններ, Ազգային ժողով շրջափակողները, դատավորների նկատմամբ բռնություն գործադրողներն ու ՍԴ դատավորին քաշքշողներն այսօր փորձում են սրբանալ:
Կրկնակի զավեշտ է իրավապահ համակարգի նման «աննախադեպ» օպերացիան: Պարոնայք, ո՞ւր էիք դուք, երբ Նիկոլի հրահանգով շրջափակում էին դատարանները, վայր գցում դատավորին, ո՞ւր էիք, երբ երկրի բարձրագույն օրենսդիր մարմինն էր հարձակման ենթարկվում:
Նարեկ Մութաֆյանի ձերբակալությունը քաղաքական է:
Հ. Գ. Բոլորդ պատասխան եք տալու օրենքի եւ Սահմանադրության առաջ՝ սկսած Նիկոլից մինչեւ ցանկացած ապօրինի հրահանգ իրականացնող կամակատար: Չկասկածեք»: