Բնակարաններից մեկում էլեկտրական բուխարի է պայթել
Մոսկվայում մեկ սենյականոց բնակարանում էլեկտրական բուխարի է պայթել։ Այս մասին հայտնում է Shot Telegram ալիքը։
Ըստ աղբյուրի՝ արտակարգ դեպքը տեղի է ունեցել նոյեմբերի 9-ի կեսօրին Պավել Կորչագին փողոցի բնակելի շենքի երկրորդ հարկում գտնվող բնակարանում։ Պայթյունի պահին տանը մի աշակերտուհի է եղել։ Նա կարողացել է հասնել իր հարևանների մոտ, իսկ նրանք էլ իրենց հերթին շտապօգնություն են կանչել։
Պայթյունից անմիջապես հետո հրդեհ է բռնկվել և բարեբախտաբար այն շուտ մարվել է։ Աղջիկը թեթեւ այրվածքներ է ստացել։