Մամուլ

Բյուրեղավանում ավտովերանորոգման կետում աշխատանքներ կատարելիս պայթյուն է տեղի ունեցել՝ հրդեհի բռնկումով

Shamshyan.com-ը հայտնել է, որ այսօր՝ մարտի 12-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 11:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բյուրեղավան քաղաքի Սարալանջի 1/5 հասցեում պայթյուն է տեղի ունեցել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Աբովյանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Մինչ հրշեջների ժամանումը նշված ավտովերանորոգման կետում վերանորոգման աշխատանքներ կատարելիս պայթյուն է տեղի ունեցել՝ հրդեհի բռնկումով, բարեբախտաբար տուժածներ չկան։ Տեղի ուժերով քաղաքացիները մարել են կրակը։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արտակ Ասատրյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի և վաշտի հրամանատար, օրվա պատասխանատու Սահակ Գալստյանի գլխավորությամբ։

Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Բյուրեղավանի բաժնի հերթապահ խումբը համայնքային ոստիկանի գլխավորությամբ։

Դեպքի փաստով ոստիկանության Բյուրեղավանի բաժնում փաստաթղթեր են կազմվում։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Կիսվեք ձեր էջում