Ազատ խոսքՄամուլ

ԲՀԿ շտաբի երիտասարդներին ձերբակալել են. Աշոտ Անդրեասյան

ԲՀԿ շտաբի երիտասարդներին ձերբակալել են. Աշոտ Անդրեասյան

ԲՀԿ պատգամավորի թեկնածու Աշոտ Անդրեասյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․

«Ոստիկանները բերման են ենթարկել արդեն հայտնի դարձած նախընտրական իմ շտաբում գտնվող բոլոր երիտասարդներին։ Անսպասելիորեն շտաբ ներխուժած ոստիկանների կողմից երիտասարդները մի քանի վայրկյանում առանց բացատրության ձերբակալվել են և ուղեկցվել Մալաթիա-Սեբաստիայի Ոստիկանական բաժանմունք։

hnv vostikanutyun

Քաղաքական այս հետապնդումները և իմ պատասխանատվության տակ գտնվող շտաբերի թիրախավորումը ապացույցն է թուրք կապիտուլյանտի վերջնական պանիկայի և հիստերիայի։ Վաղվա սպասվելիք պարտությունը ձեզ համար անխուսափելի է։

Իմ երիտասարդները կոփված են և՛ քո ոստիկաններից, և՛ զոմբի պրովոկատորներից, և՛ քաղաքական հետապնդումներից։ Քեզ մնաց հաշված ժամեր։Լռության օրը նման շոուներ կազմակերպելը փաստում է, որ ժողովուրդը չի վստահում քեզ ու քո թուրքահպատակ թիմակիցներին և դու այլևս քաղաքական աղբանոցում ես։

Առա՛նց թուրքի ՀԱՅԱՍՏԱ՛Ն»։

Կիսվել