Մամուլ

ԲՀԿ-ն ընտրություններից հետո հրաժարվել է վճարել իր աշխատակիցներին

MAMUL.am-ի խմբագրությունը երեկ նամակ է ստացվել քաղաքացուց, ով հայտնել է, որ «Բարգավաճ Հայաստան»-ը հրաժարվել է կատարել ընտրություններից առաջ տրված խոստումը. «ԲՀԿ-ն իր աշխատողներին, խոստանալով վարձատրել ընտրարշավի ժամանակ կատարված աշխատանքների համար, արդյունքներից հետո առանց որևէ պատճառաբանության հրաժարվում է վարձատրել… Եթե ժողովրդի մեծամասնությունը ընտրել է մեկ այլ թեկնածուի, կարելի է շատ հեշտ ու հանգիստ ուրանա՞լ ու ջուրը գցե՞լ հարյուրավոր մարդկանց աշխատանքը՝ չվճարելով խոստացված աշխատավարձը: Ի դեպ որևէ խոսակցություն, համաձայնեցում չի եղել աշխատողների հետ այն բանի մասին, որ իրենց չընտրվելու կամ քիչ ձայներ հավաքվելու դեպքում գումար չի փոխանցվի…Սա չի արվում նրա համար, որ վնաս հասցվի կուսակցությանը կամ վարկաբեկվի, նպատակը մեկն է, որ վճարեն կատարած աշխատանքի դիմաց»,- նշված է նամակում:

Աղբյուր՝  mamul.am

Կիսվել