ՄամուլՏեսանյութՔաղաքականություն

«ԲՀԿ-ն է իշխանությունը վերցնելու». Միքայել Մելքումյան (Տեսանյութ)

«ԲՀԿ-ն է իշխանությունը վերցնելու». Միքայել Մելքումյան (Տեսանյութ)

168.am-ը գրում է․ Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը պնդում է՝ իրենց խմբակցությունն արտահերթ խորհրդարանական ընտությունների գնալու պատրաստակամության մասին հայտարարել է, քանի որ դա ստեղծված իրավիճակում համարել է ելք, իսկ համաձայնություն է տվել Նիկոլ Փաշինյանի կազմակերպած ընտրությանը մասնակցել, որովհետև պատերազմում պարտված իշխանությունը որևէ առողջ տրամաբանության չի ենթարկվում.

Ավելին, շարունակում է կառչած մնալ իշխանությունից, որը, համարում է, որ իրեն տվել է ժողովուրդը. չի հեռանում, ու ստեղծվել է ողջամտության հետ որևէ աղերս չունեցող իրավիճակ, երբ այլ ճանապարհ չկա, իսկ արտահերթ ընտրությունը հարցականի տակ դնելն էլ առհասարակ չի նպաստելու ներքաղաքական լարված իրավիճակի հանգուցալուծմանը։

168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում, անդրադառնալով խորհրդարանական ամենամեծ ընդդիմադիր խմբակցության հայտարարություններին ու որդեգրած դիրքորոշումներին, ասաց խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը:

«30 տարվա ընթացքում մեր հանրապետությունում արկղի մեջ քվեաթերթիկ գցելով՝ իշխանափոխություն տեղի չի ունեցել։ Հիմա ունենք շանս, որ կգնանք և ընտրությամբ իշխանափոխություն կանենք, իսկ եթե հանկարծ իշխանությունը մեկ էլ որոշի, որ ընտրության չի գնում, այդ ժամամանակ արդեն ժողովրդական զանգվածը դուրս կգա փողոց»,- հավելեց Մելքումյանը։

Miqayel Melqumyan

Հարցին՝ արդյո՞ք ազատ ընտրություններ և քվեաթերթիկով իշխանություն փոխել հնարավոր է մի իշխանության օրոք, որի ժամանակ ՍԴ-ն որոշում է որ ՔՕ 301.1 հոդվածը հակասահմանադրական է, բայց այդ հոդվածով մեղադրանք առաջադրված անձանց նկատմամբ քրեական հետապնդումը դատարանը չի դադարեցնում, կամ արդյո՞ք ազատ ընտրությամբ իրենք շանս ունեն իշխանություն փոխելու, երբ Փաշինյանը հարյուրավոր ոստիկաններ է կենտրոնացնում իր շուրջը՝ Կառավարության մի շենքից մյուս շենքը գնալու համար, Միքայել Մելքումյանը պատասխանեց.

«Այո՛, մենք ապրում ենք ոստիկանական պետությունում։ Ոստիկաններն ու ԱԱԾ-ականներն են մնացել այս իշխանության միակ հենարանը, սակայն թույլ չպետք է տալ իշխանությանը, որ նա գնա և ժողովրդին դարձյալ ասի, թե ընտրությունը լինելու է նախկինների և իրենց միջև, կա 40-50 տոկոս չկողմնորոշված հատված, ու նրանց պետք է բացատրել իրականությունը և շանս տալ։

Հենց այդ չկողմնորոշված հատվածն է, որ գալու է ու քշի այդ ոստիկանական պատերը։ Պահը թող հասունանա, հորձանուտը գալու է՝ քշի ու տանի։ Մի պահ իրավիճակն այնպես կփոխվի, որ չենք էլ կարող պատկերացնել»,- ասաց Միքայել Մելքումյանը։

Հարցին՝ կանխատեսվող արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մաքսիմումը ո՞րն է, գնում է իշխանությունը վերցնելո՞ւ, թե՞ բավարարվելու են՝ մի քանի պատգամավորով ավել կամ պակաս խորհրդարանում հայտնվելով, Միքայել Մելքումյանը պատասխանեց.

Գագիկ Ծառուկյան

«Այս մասին, իհարկե, առաջին անգամ պետք է ասեր կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը, բայց ինձ իրավունք եմ վերապահում ու ասում՝ մենք գնում ենք իշխանությունը վերցնելու»։

Մեր հաջորդ հարցին՝ իսկ արդյո՞ք դիտարկում են արտահերթ ընտրություններից հետո որևէ ուժի հետ դաշինք կազմելու հարցը, այդ թվում՝ Փաշինյանի, Միքայել Մելքումյանն այսպես պատասխանեց.

«Մենք գնում ենք հաղթելու և որպես հաղթած ուժ՝ ինքներս կորոշենք՝ ի՞նչ անենք: Ես անձամբ չեմ դիտարկում էդպիսի բան, էդպիսի բան ինչպե՞ս կարելի է դիտարկել։ Ես հավատում եմ մեր ժողովրդին, չի՛ կարող պարտության սիմվոլը 40 տոկոս ստանա, իսկ «Բարգավաճ Հայաստանը» գնում է հաղթելու։ Ես սրանով բոլոր հարցերին պատասխանեցի»։

Մանրամասները՝ 168 TV-ի տեսանյութում

Կիսվել