Շոու-բիզնեսՏեսանյութ

Բլոգեր Քինգ Ռուզիի Յաշիկը պարեկները տեղափոխել են պլաշչադկա

«Համացանցում տեսանյութ էր տարածվել, որում երևում էր, թե ինչպես է մի կին ճանապարհային երթևեկության կանոնների խախտմամբ ավտոմեքենա վարում։

Երևանի պարեկներն ավտոմեքենան հայտնաբերել և տեղափոխել են պահպանվող հատուկ տարածք։ Կազմվել են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ»,-ասվում է հաղորդագրության մեջ, որին կից տեղադրված է նաև տեսանյութ, որում կնոջ դեմքը փակ է: 

Հավելենք, որ տեսանյութում հայտնի բլոգեր Քինգ Ռուզին է, որն Instagram-ում ունի ավելի քան 340 հազար հետևորդ: Տվյալ դեպքի տեսանյութը հրապարակված է բլոգերի էջում.

«Մասսա ենք ծռում. Սիրում եմ հայերին, հո զոռո՞վ չի»,-հրապարակումը մակագրել է նա: Այն ունի ավելի քան 5000 հավանում, սակայն մեկնաբանությունների հատվածը փակ է: