Բլոգերը մահացել է հետույքի մեծացման վիրահատությունից հետո
Բլոգերը մահացել է Մոսկվայի էլիտար կլինիկայում հետույքի մեծացման վիրահատությունից հետո։
SHOT-ը տեղեկացել է, որ Յուլիա Բուրցևան Մոսկվա է ժամանել Իտալիայից, որտեղ բնակվում է ամուսնու և երեխայի հետ։ Նա պլանավորել էր զբոսնել մայրաքաղաքում և Էլմասի կլինիկայում հետույքի մեծացման վիրահատություն կատարել։
Անմիջապես դրանից հետո 38-ամյա հիվանդի վիճակը կտրուկ վատացել է։ Նա հոսպիտալացվել է Մոսկվայի հիվանդանոցներից մեկում, որտեղ էլ մահացել է։
Հարուցվել է քրեական գործ «անզգուշությամբ մահ պատճառելու» հոդվածով։
Այսօր առավոտյան Յուլիան, որն այժմ ունի մոտ 70,000 հետևորդ, մայրաքաղաքից գրառումներ էր անում, բայց իր հետևորդներին չէր պատմում իր առաջիկա վիրահատության մասին:
Մոսկվայի բժիշկները պայքարել են նրա կյանքի համար, բայց չեն կարողացել փրկել նրա կյանքը:





