Ազատ խոսք

«Բլինչիկ գովազդելուց և ֆեյք լուրերից բողոքելուց առաջ վատ չէր լինի ցավակցել հարևան Իրանին»

«Բլինչիկ գովազդելուց և ֆեյք լուրերից բողոքելուց առաջ վատ չէր լինի ցավակցել հարևան Իրանին»։

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը։

«Հարևան երկրին ցավակցելը բլինչիկին վնաս չէ

Բլինչիկ գովազդելուց և ֆեյք լուրերից բողոքելուց առաջ վատ չէր լինի ցավակցել հարևան Իրանին, եթե ոչ վարչապետի կամ արտաքին գործերի նախարարի, ապա գոնե ԱԺ Հայաստան-Իրան բարեկամական խմբի կամ անվտանգության խորհրդի քարտուղարի մակարդակով, եթե իհարկե դեռ նման պաշտոնյա ունենք։

Ի տարբերություն Թուրքիայի, Իրանը միշտ դրսևորել է հավասարակշիռ մոտեցում Արցախի հարցում և հոգատար վերաբերմունք է դրսևորել՝ թե մեր համայնքի, և թե մեր հոգևոր հաստատությունների նկատմամբ։

Այդ առումով դրական է Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Արշավիր Ղարամյանի ցավակցական ուղերձը բարեկամ Իրանի ժողովրդին։

Մեր տարածաշրջանին խաղաղություն եմ մաղթում, իսկ ՀՀ իշխանություններին՝ իրավիճակի սթափ և ամբողջական գնահատական։

Հ.Գ. Հարևան երկրին ցավակցելը բլինչիկին վնաս չէ»։

Կիսվել