«Բլանկոյի այրին», «Սուրճ՝ կնոջ բուրմունքով», «Կասանդրա». մինչ հնդկական սերիալները մենք այս սերիալների հերոսների ճակատագրի համար էինք անհանգստանում
«Բլանկոյի այրին», «Սուրճ՝ կնոջ բուրմունքով», «Կասանդրա». մինչ հնդկական սերիալները մենք այս սերիալների հերոսների ճակատագրի համար էինք անհանգստանում
Բրազիլիան աշխարհին հայտնի է իր սուրճով, ֆուտբոլով, կառնավալներով, սամբայով ու ամենակարևորը՝ սերիալներով։
Կար ժամանակ, երբ հայկական արտադրության սերիալներ գրեթե չկային, ու հայ կանանց սիրելի զբաղմունքը բրազիլական սերիալներ նայելն էր ու հերոսների ճակատագրի համար խիստ անհանգստանալը:
Մեծից փոքր, շունչներս պահած, սերիալը սկսելուն պես գործերը թողած վազում էինք էկրանի մոտ՝ բաց չթողնելու հերթական սերիան։
2008-ին նվազեցին, այնուհետև եթերից դուրս եկան լատինաամերիկյան սերիալները, բայց ջերմ հիշողությունները դեռևս թարմ են։
1. Սուրճ՝կնոջ բուրմունքով
1993 թ. ցուցադրված այս սերիալի գլխավոր հերոսուհին Գավիոտան էր: Շատերը կհիշեն կապուտաչյա, շիկահեր այդ կնոջը, ով դարձել էր հայ տղամարդկանց համար ցանկալի կանանցից մեկը։
2. Բլանկոյի այրին
Հիշում եք, ինչի մասին էր կոլումբիական արտադրության սերիալը: Փոքրիկ ավանի՝ Տրինիդադի հանգիստ կյանքը գլխիվայր շուռ է գալիս, երբ ավանի ամենահարուստ և հարգված կնոջ՝ Դոնյա Պերֆեկտա Ալբարասին Բլանկոյի տանն է հայտնվում Ալիսիա Գուարդիոլա անունով մի կին:
Այդ կինը նրա թոռների մայրն է և ավագ որդու՝ Ամադորի կինը, ում սպանելու մեղադրանքով Ալիսիան հայտնվել էր բանտում:
Հիմա միակ բանը, որ նա ուզում է, երկվորյակ որդիներին՝ Ֆելիպեին և Դուվանին վերադարձնելն է, ովքեր գերբնական հատկություններով են օժտված:
3. Կասանդրա
Այն ցուցադրվել է ավելի քան 180 երկրում և հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես հեռուստանովելի ժանրում ամենաշատ երկրներում ու լեզուներով ցուցադրված սերիալ:
Կրկեսի զարմանահրաշ աշխարհ, նորածին երեխայի գաղտնի փոխանակում, երկվորյակ եղբայրների աննկարագրելի նմանություն. ահա այն երեք հիմնական տարրերը, որոնք հենց սկզբից «Կասանդրա» հեռուստանովելը դարձնում են հետաքրքրաշարժ ու ձգող:
4. Կլոն
«Կլոնը» բրազիլական հեռուստանովել է, որը ստեղծվել է «Գլոբո» հեռուստաընկերության կողմից և համարվում է ամենահաջողվածն ընկերության պատմության մեջ։
Սերիալում շոշափված են այնպիսի հիմնահարցեր, ինչպիսիք են իսլամական մշակույթը և բարքերը, բժշկական էթիկան, ինչպես նաև թմրանյութերից կախվածությունը։
5. Թաքնված հույզեր
188 սերիա ունեցող «Թաքնված հույզեր» հեռուստանովելն աշխարհի տարբեր երկրներում աննախադեպ բարձր վարկանիշ գրանցեց։ Գլխավոր դերերում այդ ժամանակի լավագույն դերասաններն են եղել։
6. Վայրի հրեշտակը
Սերիալը նկարահանվել է 1998-1999 թվականներին։ Գլխավոր հերուսուհուն մարմնավորում է Նատալյա Օրեյրոն։
7. Գնչուհիները
Գնչուական կյանքի մասին պատմող սերիալները միշտ էլ հետաքրքրել են հեռուստադիտողներին: Հերթական սերիալը գնչուական կյանքի մասին` «Գնչուհիները»:
8. Գնչուական արյուն
Բարի գալուստ մի աշխարհ, որտեղ իրական կրքեր են բորբոքվում։ Հեռուստանովելի սյուժեն զարգանում է երկու թշնամի ընտանիքների միջև:
Սակայն երեխաների շնորհիվ մի օր մահացու թշնամանքն ու իրական ատելությունը վերափոխվում են անհավատալի կրքի ու սիրո։
9. Վայրի կատուն
Հայ հեռուստադիտողների կողմից շատ սիրելի հեռուստասերիալ էր նաև «Վայրի կատուն»։ Լատինամերիկյան կրքերի ու անսահման սիրո մասին պատմում էին Մարլենա Ֆավելան ու Մարիո Սիմարոն։
10. Սիրո գերին