Մահացածը՝ «Թիվ 6» ենթակայանի բժշկուհի Հասմիկ Ղազարյանն է
Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր վաղ առավոտյան ցավալի դեպք է տեղի ունեցել. Երևանում իրենց մասնագիտական պարտքը կատարելիս վթարի է ենթարկվել շտապօգնության բրիգադը: Ցավոք, բժիշկը մահացել է:
Դեպքը տեղի է ունեցել Թամանցիներ փողոցում՝ «Գործարանային մետրո»-ի հարևանությամբ։ Մահացածը՝ «Թիվ 6» ենթակայանի բժշկուհի Հասմիկ Ղազարյանն է։ Մեր խորին ցավակցություններն ենք հայտնում բժշկուհի Ղազարյանի ընտանիքին, հարազատներին:
Բուժքույրը և վարորդը ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց։ Բուժքույրը վիրահատվել է, առողջական վիճակն այս պահին գնահատվում է ծանր:
Լուսանկարները ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի