Բժշկական հայտնագործություններ, որոնք երկարացրել են մարդու կյանքի տևողությունը
Բժշկական հայտնագործություններ, որոնք երկարացրել են մարդու կյանքի տևողությունը
Bavnews.am-ը ձեզ է ներկայացնում բժշկական հայտնագործություններ, որոնք երկարացրել են մարդու կյանքի տևողությունը։
Ձիահ/Միավ
Ձիահ/Միավ-ը այն տեսակի հիվանդություններից է, որը տասնյակ միլիոնավոր մարդկանց է վարակել աշխարհով մեկ:
Տասնյակ տարիներ առաջ, երբ հիվանդությունը սկսեց տարածվել, բուժման միջոցներ գրեթե չկային: Ձիահ հիվանդությունը միլիոնավոր մարդկանց կյանք է խլել:
1996թ.-ին Վանկուվերում կայացած բժշկական կոնֆերանսի ընթացքում ներկայացվեց Ձիահ/Միավ-ի բուժման նոր ակտիվ հակավիրուսային մեթոդ:
Այս մեթոդը փոխում է հիվանդության մահվան վճիռը վերահսկելի հիվանդության վիճակի: Ձիահ/Միավ-ի հիվանդության հետևանքով մահացությունների թիվը, կրճատվել է գրեթե 80%-ով:
Պատվաստանյութեր
Ինչ-որ մեկին հիվանդությամբ վարակելը նրանց հիվանդությունից պաշտպանելու համար բավական համարձակ միտք է, որը, սակայն, հետ չպահեց Բենջամին Ջեսթին իր ընտանիքին պատվաստելու համար, 1774թ.-ին հորթի ծաղիկի հարուցիչներ օգտագործելուց:
Տարիներ անց Էդվարդ Ջենները զարգացրեց պատվաստանյութերի տեսությունը: Նրա շնորհիվ բազմաթիվ ինֆեկցիոն հիվանդություններ` դիֆթերիա, կարմրուկ, ջրծաղիկ, կապույտ հազ, այսօր կանխարգելվում են պատվատանյութերով:
Մարդկանց կոմայից արթնացնելը
1999 թ.-ին հիվանդանոցի աշխատակիցները տեսնում են, թե ինչպես է բուժքույրը ցնցում վթարի հետևանքով կոմայի մեջ հայտնված հիվանդին:
Պարզվում է, որ հիվանդին բուժող բժիշկն է կարգադրել, ինչպես նաև սովորական քնաբեր` զոլպիդեմ, նշանակել այն բանի համար, որ հիվանդին ցնցելը անհարմարություն չլիներ վերջինիս համար:
Արդյունքում ընդամենը կես ժամ անց 5 տարի կոմայի մեջ գտնվող մարդն առաջին անգամ ձայն հանեց:
Այս հեշտ բուժումը փորձարկվել է մի քանի այլ հիվանդների վրա և նույնպես հաջող ընթացք ունեցել:
Ուղեղի սքանավորումը ցույց է տվել, որ դրա սևացած և մահացած մասը լուսավորվել` կենդանացել է հաբերի ընդունումից հետո:
Միկրովիրաբուժություն
Բժշկական հայտնագործությունների մեջ՝ բժշկագիտության ամենախոշոր նվաճումներից էր միկրովիրաբուժության զարգացումը, որը հնարավորություն է տալիս վերակառուցողական վիրաբուժության խնդիրները լուծել որակական նոր մակարդակով (վիրահատության մեթոդը նախատեսում է վիրահատական մանրադիտակի, հատուկ օպտիկայի և գերճշգրիտ սարքերի կիրառում)։
Այդ ուղղությունը տրամադրում է միկրովիրաբուժական վիրահատությունների մեծ փորձ, որի շնորհիվ հաջողվել է վնասվածքի հետևանքով ձեռքերի մատների և վերջույթների ավելի խոշոր հատվածների վերաճեցումը, ոտնաթաթի մատների պատվաստումը ձեռնաթաթին, նյարդերի, մաշկի և մկանների կտորների պատվաստումը և այլն։
Գլխի փոխպատվաստում
Արդեն բավականին վաղուց են խոսում գլխի փոխպատվաստման մասին։
Նեյրովիրաբույժ Սերջիո Կանավերոն հայտարարեց, որ Չինաստանում վիրահատություն են կատարել, որի ժամանակ մի դիակի ողնաշարը, գլխի նյարդերը և արյունատար անոթները միացրել են մեկ ուրիշի մարմնին:
Կանավերոն վիրահատության հաջողության ապացույց է համարում նյարդերի էլեկտրական խթանման արդյունքները:
Բժշկական հայտնագործություններ այս շարքը կարելի է շարունակել, բայց մնացած հայտնագործությունների մասին կկարդաք մեր հաջորդ հոդվածներում։