Մամուլ

Բժիշկներին չի հաջողվել փրկել 3 վիրավորներից՝ 20-ամյա և 21-ամյա տղաների կյանքը

Երեկ՝ հուլիսի 12-ին, ողբերգական ավտովթար է տեղի կունենան Արագածոտնի մարզում։ Ժամը 20:50-ի սահմաններում Մարգարա – Վանաձոր – Տաշիր Մ3 ավտոճանապարհին 69 կմ հատվածում «Mercedes» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ շրջվելով բախվել հողաթմբերին և քարերին և հայտնվել դաշտում։

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վթարի հետևանքով ավտոմեքենայում գտնվող Արագածոտնի մարզի բնակիչներ 21-ամյա Տարոն Տիգրանյանը, 21-ամյա Գառնիկ Միքայելյանն ու 20-ամյա Սամվել Ղազարյանը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել են «Ապարան» բժշկական կենտրոն։

margara avtovtar

Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները և ըստ քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվ են գործել ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Ապարանի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները, «Ապարան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։

Փրկարարները վիրավորներից 2-ին պատգարակով մոտեցրել են շտապօգնությանը։

Աղբյուրի տեղեկություններով՝ այսօր՝ հուլիսի 13-ին, հիվանդանոցից ահազանգ է ստացվում ոստիկանության Ապարանի բաժին, որ վիրավորներից Տ. Տիգրանյանն ու Ս. Ղազարյանը գիտակցության չգալով մահացել են։

avtovtar margara vanadzor