Շոու-բիզնես

«Բժիշկները հույս չէին տվել, բայց ես համառ գտնվեցի». Նառան՝ քաղցկեղը հաղթահարելու մասին

«Բժիշկները հույս չէին տվել, բայց ես համառ գտնվեցի». Նառան՝ քաղցկեղը հաղթահարելու մասին

Bravo.am-ը գրում է․ Տարիները նրա կողքով անցել են՝ կանացիություն, գեղեցկություն, էքստրավագանտ ու միշտ էներգիայով լի։ Այս բնորոշումները կարծես հենց նրա համար են ստեղծված։ Նա արդեն 4 թոռնիկի տատիկ է։ Սիրում է, որ իրեն տատիկ են դիմում, ավելին՝ ինքն է խնդրել թոռնիկներին, որ այդպես դիմեն, ինքն էլ վայելի այդ բառի քաղցրությունը։ BRAVO.аm-ին իր բնակարանում հյուրընկալել է երգչուհի Նառան:

Վերջին շրջանի հարցազրույցներում կարծես օրինաչափորեն միշտ սկսում ենք խոսել պատերազմից ու երկրի վիճակից։ Այս անգամ էլ բացառություն չէր։ Գիտեի, որ պատերազմի օրերին Նառայի բնակարանը վերածվել էր փոքրիկ «շտաբի», որտեղ իր եւ դստեր ընկերները հագուստ, անկողնային պարագաներ ու առաջին անհրաժեշտության իրեր էին դասավորում ու հասցնում սահման։ Այդ ժամանակ Նառան իր վատառողջ լինելուն չէր նայել, չնայած՝ քիմիաթերապայի կուրսը դեռ չէր ավարտել։

nara

Երբ սկսեցի խոսել այդ թեմայից, զարմացավ ու միանգամից ասաց.«Ես չեմ սիրում բարձրաձայնել այդ մասին, քանի որ չեմ արել խոսելու համար։ Տգեղ է։ Արել եմ, քանի որ մարդիկ դրա կարիքն ունեին։ Ինձ մեղավոր էի զգում, անզոր էի, որ ոչնչով չէի  կարող իրենց օգնել։

Անգամ չէի կարող գնալ կարտոֆիլ մաքրելու։ Բայց չեմ արել խոսելու համար։ Եթե ինչ-որ մեկին օգնում ես, դա չի նշանակում, որ պետք է այդ  մասին թմբկահարես։ Սա պարզապես մեծ երկրների մեծ խաղերն էին, իսկ մենք շախմատի տախտակի վրայի զինվորները։ Արի շրջանցենք այդ թեման։ Զարմանում եմ՝ որտեղից ես իմացել այդ մասին»։

Այս թեմային այլեւս չանդրադարձանք, փոխարենը խոսեցինք մեկ այլ՝ ոչ պակաս ցավոտ թեմայից։ Երգչուհին նշեց, որ շատ կուզեր հաղորդումներ լինեին, որոնց ժամանակ քաղցկեղ հաղթահարած մարդիկ կպատմեին իրենց ապրումների, անցած ճանապարհին մասին.

«Աստված չանի, երբ մարդիկ նման իրավիճակում են հայտնվում, պետք է իմանան, որ իրենք մենակ չեն։ Պետք է ուժեղ լինել, իսկ կողքիններն էլ՝ շատ հոգատար։ Շատ կարեւոր է չհուսահատվելը։ Նադյան միշտ իմ մտքում էր, ասում էի՝ «Եթե Նադյան հաղթահարել է, ուրեմն՝ ես էլ կարող եմ հաղթահարել, ուրեմն՝ մարդկային ցավեր են, չնայած՝ ահավոր ցավեր են։ Ու երբեք չեմ մտածել՝ Աստված, ինչի՞ ես»։

nara1

– Երբ իմացաք, որ Ձեզ մոտ քաղցկեղ է ախտորոշվել, առաջին իսկ պահին ի՞նչ զգացողություն ունեցաք։

– Իհարկե, շատ նեղվեցի, բայց ինձ չեմ կորցրել, քանի որ ընտանիքս ու ընկերներս կողքիս էին: Բժիշկներն անգամ հույս չէին տվել, քանի որ մետաստազներն արդեն տարածվել էին, բայց ես համառ գտնվեցի։ Այդ հիվանդությունը ոչ մեկից ոչինչ չի հարցնում, պարզապես չպետք է հուսահատվել։ Այդ ժամանակ, երբ ընկերուհիներս զանգում էին, ասում էի՝ «ինձ ոչինչ պետք չի, միայն աղոթեք»։

Այդ էներգիան շատ կարեւոր է։ Հասկանում ես, որ մենակ չես, քեզ սիրող մարդիկ կան։ Ամենակարեւորը չհուսահատվելն է. պետք է ապրել, ուրիշ ոչինչ։ Եթե հուսահատվես, նշանակում է, որ դու քո մահն ես ստորագրում, ու ամեն ինչ կվերջանա։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կիսվել