Մամուլ

Բժիշկները հիվանդին 6 ժամ մոռացել են ՄՌՏ-ի մեջ

Չինաստանում հիվանդը հետազոտությունից հետո գրեթե վեց ժամ անցկացրել է ՄՌՏ սարքի մեջ, քանի որ բժշկական անձնակազմը մոռացել է նրա մասին հերթափոխի փոփոխության ժամանակ: Այս մասին հայտնել են Տոնջի հիվանդանոցը, գրում է kp.ru-ն։

«Հետաքննությունը պարզել է, որ ռենտգենոլոգիայի բաժանմունքի աշխատակիցները խախտել են կարգապահական կանոնները և հերթափոխի հանձնման ընթացակարգը, ինչի արդյունքում հիվանդը հետազոտությունից հետո մնացել է հետազոտման սեղանին գրեթե վեց ժամ», – ասվում է հիվանդանոցի զեկույցում։

Միջադեպից հետո բժշկական հաստատությունը ներողություն է խնդրել հիվանդից։ Նա ուղեգրվել է լրացուցիչ բժշկական զննման, իսկ փոխհատուցման հարցը քննարկվել է նրա հարազատների հետ։

Վարչակազմը ընդունել է, որ միջադեպը բացահայտել է առողջապահության կառավարման համակարգում առկա լուրջ խնդիրներ:

Հաստատությունը ստեղծել է հատուկ քննչական խումբ, իսկ ներգրավված աշխատակիցները ժամանակավորապես կասեցվել են։

Կիսվեք ձեր էջում