Մամուլ

«Բժիշկը ստրուկ չէ, մարդ է և հոգնում է բոլորի նման». շտապ օգնության բժիշկների աշխատանքից ազատման դիմումը համացանցում ալիք է բարձրացրել

Սոցիալական ցանցերում լայնորեն շրջանառվում են Երևանի «Շտապբուժօգնություն» ծառայության երկու բժիշկների՝ Վահրամ Բուլղադարյանի և Տարոն Սարիբեկյանի աշխատանքից ազատման դիմումները, որոնք օգտատերերի ուշադրությունը գրավեցին իրենց վրա։

Տարոն Սարիբեկյանը Ֆեյսբուքյան իր էջում տեղադրելով դիմումի լուսանկարը՝ հավելել է․ «Հորդորում եմ առողջապահության նախարարարությանը կտրուկ միջոցառումներ ձեռնարկել անհետաձգելի բժշկական օգնություն իրականացնող բուժանձնակազմին պատշաճ աշխատանքային պայմաններով ապահովելու ուղղությամբ։

Բժիշկը ստրուկ չէ, մարդ է եւ հոգնում է բոլորի նման։ Անարդարացի եմ համարում ԱՆ կողմից մեր անտեսված լինելը։ 18 500 դրամով 24 ժամում 30 եւ ավելի կանչ (էդ թվում՝ պոլիկլինիկական ֆունկցիաների իրականացում) սպասարկող իմ բոլոր բժիշկ ընկերներին կոչ եմ անում արդարացիորեն բողոքել եւ պահանջել գոնե մինիմալ պայմաններ՝ բարդ եւ մարդասիրական առաքելությունը իրականացնելու համար»։

dimum1
dimum

«Մենք էս համակարգի, մեր պետականության կայացմանը նպաստող ն ու սատարողն ենք, ոչ թե «պատվեր կատարող»ը»․ Ֆեյսբուքյան իր էջում հավելել է
Վահրամ Բուլղադարյանը։

Կիսվել