Բերման է ենթարկվել 2006 թվականից հետախուզվող Ստամբուլ-Երևան չվերթով Հայաստան վերադարձած կինը
Բերման է ենթարկվել 2006 թվականից հետախուզվող Ստամբուլ-Երևան չվերթով Հայաստան վերադարձած կինը
Ոստիկանության Սևանի բաժնի և ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների ու բացատրական աշխատանքի արդյունքում հունիսի 29-ին Ստամբուլ-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանից Սևանի բաժին բերման է ենթարկվել 50-ամյա Մելինե Գ.-ն:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը:
Կինը 2006թ. հոկտեմբերի 3-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 132-րդ հոդվածի (Մարդու թրաֆիքինգը կամ շահագործումը) 2-րդ մասի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք: