Բերման է ենթարկվել Ռուբեն Մխիթարյանը
Բերման է ենթարկվել Ռուբեն Մխիթարյանը
Քիչ առաջ ոստիկանները բերման ենթարկեցին հայտնի պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանին:
Նրան հավանաբար տարել են Ոստիկանության կենտրոնի բաժանմունք: ԲՀԿ-ական պատգամավորներն այս պահին այնտեղ են: Հիշեցնենք, որ ԱԱԾ-ն տարել էր նաև ԲՀԿ-ական պատգամավոր Էդուարդ Բաբայանին:
Ազատության հրապարակից քիչ առաջ բերման է ենթարկել 20 քաղաքացի։
Քաղաքացիների նկատմամբ Վարչական իրավախախտման 182.5-րդ (ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում գործող կանոնները խախտելը) հոդվածով կազմվել է արձանագրություն։
Ոստիկանները սաղավարտներով ու վահաններով կուռ շղթա են կազմել, իսկ բերման ենթարկվողներին շղթայից ներս են տանում: