Մամուլ

Բերման է ենթարկվել Արթուր Ասատրյանը՝ Դոն Պիպոն

«Ասֆալտին փռելու և պատերին ծեփելու» օպերացիայի շրջանակներում երեկ ոստիկանության կողմից բերման է ենթարկվել Դոն Պիպոն՝ Արթուր Ասատրյանը: Նրա մեղքը ևս ապացուցված է համարվել արտադատարանական կարգով՝ նա միայնակ չի շրջել, այլ եղել է խմբով, հնարավոր է՝ թիկնազորով:

Սա նրա երկրորդ կալանքն է նույն հանրային խիստ վտանգավորություն պարունակող հանցանքի համար: Այս անգամ արդարադատությունը կգործի իր ամբողջ խստությամբ, որպեսզի վերոնշյալ չարագործը այլևս զրկվի շրջելու կարողությունից, կարևոր չէ՝ մենակ, թե թիկնազորով:

Աղբյուր՝ 1in.am

Կիսվել