Բերման ենթարկվածների թվում է պատերազմում զոհված կապիտան Իշխան Պետրոսյանի դուստրը
Բերման ենթարկվածների թվում է պատերազմում զոհված կապիտան Իշխան Պետրոսյանի դուստրը
Բերման ենթարկվածների թվում է պատերազմում հերոսաբար զոհված կապիտան Իշխան Պետրոսյանի դուստրը՝ Մարգարիտան, այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։
Նշենք, որ կառավարության շենքի մոտից ոստիկանները բերման են ենթարկել «ՎԵՏՕ» շարժման նախաձեռնած բողոքի երթի մասնակից կանանց:
Մինչ այդ կանանց և ոստիկանների միջև բախում եղավ:
Ակցիայի մասնակիցները կարմիր մեխակներ, ձու, ներկ նետեցին կառավարության շենքի ուղղությամբ: