Բերձորում պատժիչ հակահարվածներ է հասցվել ադրբեջանա-թուրքական զորքին (Տեսանյութ)
Բերձորում պատժիչ հակահարվածներ է հասցվել ադրբեջանա-թուրքական զորքին (Տեսանյութ)
Արցախի հեռուստաընկերությունը ռեպորտաժ է հրապարակել սահմանում տիրող իրավիճակի մասին: Բերձորից ներկայացված ռեպորտաժում խոսվում է պատժիչ հակահարվածների մասին, որոնք հասցվել են ադրբեջանա-թուրքական զորքին:
Նշենք, որ քիչ առաջ թշնամին Մարտունի քաղաքի վրա կիրառեց ռազմական ավիացիա։
«Ադրբեջանական կողմը հրադադարի ռեժիմը խախտեց նաև խաղաղ բնակավայրերում։
Քիչ առաջ թշնամին Մարտունի քաղաքի վրա կիրառեց ռազմական ավիացիա, կոպտորեն խախտելով մարդասիրական նպատակներով ձեռք բերված կրակի դադարի մասին պայմանավորվածությունը», – հայտնում է ԱՀ արտակարգ իրավիճակների ծառայությունը։
Մանրամասները՝ տեսանյութում